Կայքի նախագծումը կայք պատրաստելու գործընթացի կարևորագույն փուլերից մեկն է: Այն թույլ է տալիս պատասխանել 2 հիմնական հարցի՝
1. Ինչպե՞ս պետք է իրականացնել կայքի առջև դրված նպատակները:
2. Ինչպե՞ս պետք է աշխատի կայքը:
Հասկանալով հիմնական խնդիրները, որոնք իհարկե շատ կարող են լինել և չենք քննարկի ինչ-որ մի կոնկրետ խնդիր, սակայն կարելի է դիտարկել գործընթացը:
Փուլ 1: Հավաքել տեղեկություններ
Ինչպես կարելի էր ենթադրել, բոլոր փուլերն էլ կապված են մեկը մյուսի հետ: Քանի որ մեր մոտ առաջին փուլը դա տեղեկություն հավաքելն է, ապա պարզ է դառնում, որ հետագա քայլերի ուղղությունը կախված է այս փուլի արդյունքներից: Իհարկե, ամբողջ ինֆորմացիան կարող եք ստանալ մի քանի օրում, բայց ինչպես հաճախ է պատահում, ընթացքում առաջանում է հարկ, պարզաբանելու այս կամ այն հարցի մանրամասները: Կարևորը ճիշտ հարցեր տալն է:
Առաջին: Իմացե՛ք, ինչպիսի՞ նպատակներ պետք է իրականացնի տվյալ պրոեկտը, ի՞նչ պետք է ստացվի վերջում: Շատ կարևոր է պարզել այդ նպատակների կարևորության աստիճանները, հասկանալ ամենակարևորը, և ոչ այնքան կարևոր նպատակները: Կարող է թվալ, որ դա ակնհայտ է, բայց ոչ միշտ է երևում, թե որ նպատակն է առաջնային, և որը երկրորդական:
Երկրորդ: Խնդրեք պրոեկտի հեղինակին, որ նա ավելի մանրամասն պատմի, թե ինչ է մտածել: Մի՛ ընդհատեք, համբերատար լսեք: Ձեր առարկությունները և կարծիքը կարող եք ասել վերջում: Երբ մարդը ոգևորված է ինչ-որ գաղափարով, ապա նա կարող է խոսել ժամերով, դա նորմալ է: Պատմելուց հետո կարելի է գալ ընդհանուր հայտարարի, և ամփոփել մի նախադասությամբ: Սակայն եթե ամեն ինչ պարզ չէ, պարզեք տեղում, հետագա խնդիրներից խուսափելու համար:
Երրորդ: Պարզեք, թե ի՞նչ կոնկուրենտներ ունեն, ուղղակի կամ անուղղակի: Եթե լսում եք «Կոնկուրենտ չունեմ» , ապա ամենայն հավանականությամբ նա կա՛մ շուկան չի ուսումնասիրել, կա՛մ օլիգարխ է: Գրեթե միշտ կոնկուրենտներ կան, անգամ եթե Ձեր միտքը յուրահատուկ է, ապա գոնե անուղղակի կոնկուրենտներ գոյություն ունեն:
Չորրորդ: Ճշտեք վերջնաժամկետը, ի՞նչ գումար է նախատեսել, պարզեք ովքե՞ր են որոշում կայացնող անձիք, մի խոսքով պարզեք բոլոր կազմակերպչական հարցերը: Առաջին փուլում հավաքած ինֆորմացիան կօգնի Ձեզ հետագա աշխատանքի համար: Շատ կարևոր է հասկանալ բոլոր խնդիրները: Այստեղ սխալվելը ծանր հետևանքներ կարող է ունենալ:
Չենք մոռանում բոլոր հարցերի պատասխանը նշել թղթի վրա:
Փուլ 2: Պրոեկտի և հաճախորդի նպատակները
Ցանկացած պատվիրատու ունի հստակ նպատակներ: Մի մասը կցանկանա կայքով գումար աշխատել, մյուս մասը կցանկանա իր բիզնեսի շրջանակները լայնացնել կայքի շնորհիվ, կլինեն նաև այնպիսինները, ովքեր իրենց հոբբիի մասին կցանկանան կիսվել: Բացի այդ պրոեկտը, նույնպես կարող է ունենալ նպատակ, և կարող է այդ նպատակը չհամընկնի պատվիրատուի նպատակի հետ, այսպես կոչված նպատակների ծառ: Պատվիրատուի գլխավոր նպատակին հասնելու համար, պրոեկտը կարող է իրականացնել մի քանի փոքրիկ նպատակ, որոնց հասնելուց հետո միայն կունենանք պատվիրատուի գլխավոր նպատակի արդյունքը:
Ենթադրենք պատվիրատուն ցանկանում է ստեղծել եկամտաբեր բիզնես: Դա նշանակում է, որ նախագծողը պետք է հատուկ ուշադրություն դարձնի նախագծի բյուջեին, և հնարավորինս խուսափի սկզբնական մեծ ծախսերից, օրինակ չներառի պրոեկտում տեսանյութերի առանձին բաժին:
Օրինակ՝
Պրոեկտ: Ստեղծել սոց. ցանց ընտանի կենդանի պահողների համար:
Պատվիրատուի նպատակ: Ստանալ շահույթ:
Պրոեկտի նպատակ:
- Օգնել տնային կենդանու ընտրության հարցում:
- Օգնել ընտանի կենդանիների խնդիրների լուծման հարցում:
- Ստեղծել թեմատիկ խմբեր:
- Ստեղծել ինֆորմացիայի որոշակի բազա տվյալ թեմատիկայից:
- Ստեղծել միջավայր, որտեղ կիրականացվի թեմատիկ իրերի առք և վաճառք:
Փուլ 3: Նպատակային լսարան և կերպար:
Ըստ էության այս խնդիրը շատ կարևոր է, և կարիք է զգում խորը վերլուծության: Մենք պետք է հասկանանք, թե ի՞նչ լսարանի համար է պատրաստվում տվյալ պրոեկտը, ի՞նչ նպատակներ ունի լուծելու այդ լսարանից յուրաքանչյուրը, և ինչպե՞ս նա իր հարցերի պատասխանը կգտնի տվյալ պրոեկտում:
Սկզբի համար պետք է կազմել նպատակային լսարանի ընդհանուր պատկերը, բաժանելով այն 4 խմբի, որոնցից յուրաքանչյուրը կունենա իր չափանիշները, ինչը կանդրադառնա պրոեկտի ֆունկցիոնալի և ինտերֆեյսի վրա:
Սոցիալական բնութագրերը: Սեռ, տարիք, կրթություն, եկամուտի աստիճան, զբաղմունքի տեսակ: Ինֆորմացիա, որը Ձեզ թույլ կտա գցելու ճիշտ հիմք:
Հոգեբանական բնութագրերը: Ապրելակերպ, անհատի առանձնահատկությունները, բնավորության գծերը, համոզմունքները, արժեքային համակարգը: Ավելի կարևոր ինֆորմացիա, քան առաջին խմբում էր:
Վարքագծի բնութագրերը:
- Առիթ գրանցվելու համար,
- որոնման օգուտը,
- կոնկուրենտների հաճախակի այցելություն,
- պատրաստ լինել անցում կատարելու մեկ ուրիշ կայք,
- վերաբերմունքը պրոեկտի նկատմամբ (եթե այն նոր չէ),
- հանդուրժողականություն այլ կայքերի նկատմամբ և այլն:
Այստեղ չափանիշները բազմաթիվ են, պետք է հասկանալ ըստ պրոեկտի խնդիրների: Միևնույն ժամանակ նմանատիպ ինֆորմացիա հավաքելը բավականին դժվար է: Տվյալ ինֆորմացիային կարող է տիրապետել պատվիրատուն, եթե նախկինում ստեղծել է նմանատիպ պրոեկտ, կամ էլ պետք է հավաքենք այդ ինֆորմացիան կատարելով տարբեր տեսակի հարցումներ:
Աշխարհագրական բնութագրեր: Երկիր, քաղաք, մարզ: Հաշվի առնելով, որ մենք համացանցում ենք, այս խմբի չափանիշների մասին ինֆորմացիան կարող է այդքան էլ կարևոր չլինեն, եթե իհարկե չենք կատարում ազգագրական ինչ-որ պատվեր, կամ պետական: Տվյալ պարագայում այս խմբի ինֆորմացիան դառնում է հույժ կարևոր:
Պատկերացում կազմելով նպատակային լսարանի մասին, մենք կարող ենք անցնել կերպարի կերտմանը: Դա շատ հետաքրքիր հնարք է ապագա գործողությունները գեներացնելու համար:
Օրինակ՝ թեմատիկ սոց. ցանցում ՏՏ ոլորտի մասնագետների խմբում կարող են լինել ցանցային ադմինիստրատոր, ծրագրավորող, ՏՏ կազմակերպության տնօրեն և այլն: Նախագծման խնդիրն է ստեղծել կայքի նպատակային լսարանի հիմնական խմբի ցուցակ, սկսած ամենամեծ խմբի օգտատերերից մինչև ամենափոքրը: Պետք չէ մոռանալ, որ բացի հասարակ օգտատերերից այդ ցուցակում կարող են լինել մեր աշխատակիցները, գործընկերները, գովազդատուները և այլ ոչ ակնհայտ օգտատերեր:
Յուրաքանչյուր խմբի համար մենք մտովի ստեղծում ենք տիպային հավաքական կերպար, որը շատ լավ կբնութագրի տվյալ խումբը: Ցանկացած նմանատիպ կերպար պետք է ունենա անուն, ազգանուն, սակայն չպետք է օգտագործել հայտնի մարդկանց անունները, կամ ծանոթ մարդու, որպեսզի ասոցացիա չառաջանա կերպարի և այդ մարդու միջև: Կերպարը պետք է նաև ունենա նկար կամ ավատար, տարիք, բնակության վայր, զբաղմունքի տեսակ, ընտանեկան կարգավիճակ, գործունեության կարճ նկարագիր, սովորություններ, խնդիրներ, կենսափորձ: Այսպիսով կերպարը ստեղծվել է, սակայն նմանատիպ կերպար պետք է ստեղծվի յուրաքանչյուր խմբի համար: Նախագծողի խնդիրն է մտնել այդ կերպարի մեջ, հասկանալ պրոեկտը ըստ կերպարի և գրել կոնկրետ կերպարի նախասիրությունները և հետաքրքրությունները կապված պրոեկտի հետ: Շատ գրել պետք չէ, 1000 նիշը ավելին քան բավարար է:
Նպատակային լսարանին լիարժեք հասկանալու համար, երբեմն հարցազրույց են վերցնում պատահական մեկից, ով ընդհանուր առմամբ տեղավորվում է նպատակային լսարանի շրջանակներում: Բայց դա արդեն մարքեթինգային խնդիր է:
Փուլ 4: Կոնկուրենտների հետազոտություն:
Որպեսզի մենք կարողանանք ստեղծել որակյալ պրոեկտ, պետք է իմանանք կոնկուրենտների մասին ամեն ինչ, հաշվի առնել նրանց թույլ կողմերը, ուշադրություն դարձնենք ուժեղ կողմերին, հասկանանք ինչ եղանակով կարելի է նրանցից առաջ անցնել, և դնել մեր առջև կոնկրետ նպատակ: Դրա համար մենք պետք է փնտրենք և գտնենք ուղղակի կամ անուղղակի կոնկուրենտներին:
Որոնման համար գոյություն ունեն տարբեր մեթոդներ՝
. հարցում կատարել տվյալ շուկայում,
. օգտվել հրապարակված վարկանիշային աղյուսակներից,
. հոդվածներ տվյալ շուկայում,
. դիմել google-ի օգնությանը:
Մրցակիցներին կարելի է բաժանել 2 խմբի, ուղղակի և անուղղակի:
Ուղղակի կոնկուրետները նրանք են, ովքեր աշխատում են նույն շուկայում, առաջարկում են նույն ապրանքը/ծառայությունը, ինչ-որ դուք:
Անուղղակի կոնկուրենտները նրանք են, ովքեր շուկային առաջարկում են մի մասը Ձեր ունեցածի, կամ բավարարում են Ձեր կլիենտների պահանջների մի մասը, այսինքն անուղղակի կերպով փոքրացնում են Ձեր եկամուտները:
Եզրակացություն
Անցնելով այս փուլերի վրայով, և հստակ հասկանալով կայքի նպատակները, հասկանալով ինչքանով է նպատակային լսարանը ճիշտ ընտրված, կարելի է ասել, որ Ձեր կայքը կունենա մեծ հաջողություն:
Նախագծումը կարևոր փուլ է կայքերի պատրաստման մեջ: